top of page

Ավելի քան 8 հոգևորականներ կանչվել են Քննչական կոմիտե

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։


Նրա խոսքով՝ նրանց ՔԿ են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։


«Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնել է Զոհրաբյանը։


Փաստաբանը նշել է՝ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։

1/2467
bottom of page