top of page

Տուխելի հետ Անգլիայի հավաքականը ցանկանում է անել հաջորդ քայլն ու տիտղոս նվաճել. Գվարդիոլա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 25, 2024
  • 1 min read
ree

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելի՝ Անգլիայի հավաքականը գլխավորելու մասին:

«Թոմասն Անգլիայի հավաքականի մարզիչն է:Անգլիացիների կողմից պետք է լիակատար աջակցություն լինի. վերջին քայլը կատարելու համար Անգլիային պետք է տիտղոս նվաճել: Գարեթ Սաութգեյթն այնքան մոտ էր դրան: Այժմ ասոցիացիան ցանկանում է կատարել հաջորդ քայլը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Տուխելն Անգլիայի հավաքականում աշխատանքի կանցնի 2025 թվականի հունվարի 1-ից։ Նրա աշխատանքային պայմանագիրն Անգլիայի հավաքականի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։

1/2453
bottom of page