top of page

Թրամփն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Ուկրաինայի հարցում համատեղ մոտեցում ունենալու հնարավորությունը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 7, 2024
  • 1 min read
ree

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Եվրոպայի երկրները կարող են պայմանավորվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի վերաբերյալ քաղաքականության համատեղ մոտեցման հարցում։ Այս մասին նա նշել է Deutschlandfunk ռադիոկայանի հետ հարցազրույցում։

«Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք մշակել համատեղ ռազմավարություն Ուկրաինայի հարցում։ Ես արդեն մանրամասն խոսել եմ ԱՄՆ նորընտիր նախագահի հետ հեռախոսով, և մենք ուղիղ երկխոսություն ենք վարում նրա թիմի հետ անվտանգության քաղաքականության հարցերի վերաբերյալ»,- նշել է Գերմանիայի կանցլերը։

bottom of page