top of page

Կոլումբիայի նախագահի ինքնաթիռը հրաժարվել են լիցքավորել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով

Oct 31, 2025
1 min read

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին տեղափոխող ինքնաթիռը Սաուդյան Արաբիա մեկնելու ճանապարհին կանգ է առել Կաբո Վերդեում՝ վառելիք լցնելու համար, հաղորդում է «El Pais»-ն։

Սակայն ինքնաթիռին մերժել են վառելիք լցնել։ Իսպանիայի իշխանություններն օգնության են հասել՝ վառելիք լցնելով ինքնաթիռը Մադրիդի ռազմական բազայում։

Բենզալցակայանների ընկերությունները պարզապես վախենում էին խախտել ԱՄՆ պատժամիջոցները: Անցյալ շաբաթ Պետրոյին ավելացրել են այսպես կոչված «OFAC» ցուցակին՝ այն անձանց ցուցակին, որոնց Միացյալ Նահանգները մեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապերի մեջ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեղադրում է Կոլումբիայի նախագահին թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մեղսակից լինելու մեջ և նրան պատասխանատու է համարում Կոլումբիայում կոկաինի արտադրության կտրուկ աճի համար։

 
 
1/3084
bottom of page