top of page

ՃՏՊ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 24, 2024
  • 1 min read
ree

Օգոստոսի 24-ին, ժամը 01:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում վառելիք տեղափոխող «GAZ» մակնիշի դիզելային բեռնատարը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել չգործող ջրատարում. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ջրատարից։

1/2558
bottom of page