Վերջերս ձախ ոտքս ցավում էր, բժշկի դիմեցի, ասացին՝ բժշկական ոչ մի պատճառ չկա, ըստ ամենայնի չոռ է կպել․ վարչապետ
- Elen Hovsepyan
- 11 hours ago
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, այն է, որ վերջին շրջանում, հատկապես Գարեգին Բ-ի հեռանալու պահանջից հետո մի շարք հոգևորականների կողմից անընդհատ հնչում են սպառնալիքներ ու նզովքներ իշխանության ու հատկապես իր հասցեին։ Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում մի հավաքի ժամանակ հոգևորականներից մեկն էլ ասել էր, թե պետք է կտրել վարչապետի գլուխը, իսկ դրանից առաջ Ասողիկ աբեղա Կարապետյանը նզովք էր հնչեցրել: Որքա՞ն է այս ամենը շարունակվելու, և ո՞րն է հարցի լուծման իր տարբերակը, վարչապետը նկատեց․
«Այս վերջերս ձախ ոտքս ցավում էր, բժշկի դիմեցի, ոնց հետազոտեցին ասեցին՝ բժշկական ոչ մի պատճառ չկա, ըստ ամենայնի չոռ է կպել։
Ենթադրում եմ, որ կապ ունի Ձեր ասած իրադարձությունների հետ։ Սա հումոր է, ոչ ավելի»։
Այնուհետև վարչապետը Սաղմոս ընթերցեց։