«Ունենք ներքաղաքական ունիկալ իրավիճակ. հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր». Ռոբերտ Քոչարյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

«Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ իրավիճակ: Ես չեմ հիշում ՀՀ պատմության մեջ որևէ ընտրություններ, որտեղ նախընտրական պայքարի ժամանակ հարցեր լինեին հետևյալ բովանդակությամբ՝ Արարատ, թե Արագած, խոսք չի գնացել ազգային ինքնությունը պաշտպանելու մասին, Եկեղեցու միասնությւոնը պաշտպանելու մասին»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ընդգծել է, որ կա բավական լուրջ դաշտ ընդդիմության համագործակցության և թեզերի սինխրոնիզացման համար: «Հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկեր, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ մոտեցումները նույնանման են:
Մենք հիմա ունենք ունիկաշ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ ուժի իրավունքի մասին: Մյուս կողմից ունենք ունիկալ ներքաղաքական իրավիճակ: Մտնում ենք նախընտրական շրջան:
Այս 2 իրավիճակներից մեկը աշխատում է մասսամբ իշխանության օգտին, մյուսը՝ իշխանության օգտին: Թե ինչ արդյունքներ են լինելու, ցույց կտան ընտրությունները»,- հավելել է նա:




















