top of page

«Tesla-ն կդադարեցնի X և S մոդելների արտադրությունը՝ մարդանման ռոբոտների արտադրության համար»․ Մասկ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Tesla ընկերությունը կդադարեցնի Model S և Model X էլեկտրկան մեքենաների արտադրությունը և Քալիֆորնիայում գտնվող գործարանը, որտեղ արտադրվում էին այդ մեքենաները, կվերասարքավորի մարդանման ռոբոտների արտադրության համար, հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը։

«Ժամանակն է ավարտել Model S և X ծրագրերը, ուղարկել դրանք պատվավոր թոշակի, քանի որ մենք շարժվում ենք դեպի ապագա, որը հիմնված է ինքնավարության վրա։ Ուստի, եթե դուք հետաքրքրված եք Model S-ով կամ X-ով, հիմա լավագույն ժամանակն է պատվեր կատարելու համար, որովհետև մենք ակնկալում ենք արտադրության կրճատում արդեն հաջորդ եռամսյակում», - ասել է նա։

Նա նշել է, որ կսկսեն արտադրել Optimus մարդանման ռոբոտներ, նպատակ ունենալով տարեկան արտադրել 1 միլիոն ռոբոտ։

 
 
1/2625
bottom of page