top of page

Աբովյանում դանակահարության հետևանքով մահացածը դեկտեմբերին կդառնար 25 տարեկան. մանրամասներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Աբովյանում նախօրեին դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը՝ Սարգիս Զ.-ն, Աբովյան քաղաքից էր, 24 տարեկան:


Նրա խոսքով՝ դանակահարությունը տեղի է ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության - Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ:


«Դեռ ոչ մի բան հայտնի չէ դեպքից: Սարգիսը դանակահարության հետևանքով մահացել է: Դեկտեմբերի 1-ին ծնունդն էր, 25 տարեկան էր դառնալու: Վիրավորը՝ Արթուր Ս.-ն, 35 տարեկան է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց մեր զրուցակիցը:

Աբովյան ԲԿ-ից հայտնեցին, որ վիրավոր քաղաքացին դուրս է գրվել. «Քաղաքացու մոտ եղել է կտրած-ծակած վերք, ամբուլատոր հետազոտությունից և առաջին օգնություն ստանալուց հետո հրաժարվել է բուժում ստանալ հիվանդանոցում, տուն է գնացել»:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խուլիգանության հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Հիշեցնենք, որ երեկ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում դանակահարություն է եղել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, մեկը՝ վիրավորվել:

bottom of page