top of page

Մնացական Աբրահամյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Հայաստանի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձավ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 


Աբրահամյանը հանդես եկավ 94 կգ քաշային կարգում։ Պոկում վարժությունում նա ունեցավ երեք հաջող մոտեցում՝ բարձրացնելով 150 կգ, 155 կգ և 160 կգ։ Այս ձևում նա երրորդն է։ 

Հրում վարժությունում  նա գլխավերևում պահեց 190 կգ, 196 կգ, 201 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդն առաջինն էր:


Երկամարտի 361 կգ արդյունքով` Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:

1/2449
bottom of page