top of page

ԵՍ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ ԱՌԱՋ ԷԻ ԽՈՍՏԱՑԵԼ, ՈՐ ԴՈԳԻ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՒ ԳԱՐՈՒՆ Է...

Այսօր Վարդան Ղուկասյանի` Դոգի 25 հոգուց բաղկացած աջակիցների խումբը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց ակցիա էր անում, ապա շուրջպար բռնեց` իր աջակցությունը հայտնելով Դոգին: Նրանք գնացել էին դեսպանատան մոտ, քանի որ Միացյալ Նահանգներում գտնվող Վարդան Ղուկասյանի դատն էր կայանալու` միգրացիոն ծառայությունները որոշելու էին նրան արտահանձնել իր քաղաքացիության երկրներին` Հայաստանին եւ Ռուսաստանին, թե՞ թողնել մնա ԱՄՆ-ում, որտեղ նա անլեգալ է ապրել այս տարիներին: Հայաստանում քիչ թե շատ աչքի ընկնող ու կայացած մարդ չմնաց, որ Դոգ կոչեցյալը չհայհոյի, չվարկաբեկի, նրանց մասին ստեր չտարածի: Բայց քանի որ նաեւ իշխանության ներկայացուցիչներին է հայհոյում, որոշ մարդիկ նրան ընդդիմադիր են անվանում եւ այդ գարշահոտ լայվերը դիտում: Բայց միայն այն փաստը, որ Դոգը կոչ է անում Ալիեւին` գնդակահարել Բաքվում գտնվող հայերին, բավական է, որ անգամ սեռական հայհոյանքների կարոտ այդ խեղված հոգեբանությամբ մարդիկ մերժեին: Դոգի նախկին թիմացիկ, «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ Վահան Ավագյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է. 



- Շատ լավ նորություն է, որ ԱՄՆ դեսպանատան դիմաց այդքան քիչ մարդ էր հավաքվել, պարզվում է` Հայաստանում մարդիկ հիմնականում ունեն անալիտիկ միտք և սրիկաներին, բանսարկուներին ու սրբապիղծներին կարողանում են նորմալ մարդկանցից տարբերել: Լավ է, որ մեր մեջ անուղեղները ու սրբապիղծներն այդքան քիչ են:


- Տեղկություններ տարածվեցին, որ Դոգին ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել, ինչից հետո նա հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ էլ պարզվել է, որ նա անօրինական է բնակվում Միացյալ Նահանգներում:


- Նա իմ համար մեկ թշնամին է, այդ թվում` հայ ժողովրդի: Ես մի քանի ամիս առաջ էի խոստացել, որ մինչև գարուն…. ես իմ անելիքները լավ գիտեմ ու գիտեմ, թե մինչև ուր եմ գնում: Ներկա պահին իմ գծած ու նախապատրաստած պլանի արդյունքները տեսնում եմ, բայց չեմ ուզում ասել, թե հետագայում ինչ է սպասվում նրան:


- Այսինքն` ուզո՞ւմ եք ասել, որ դո՞ւք եք տապալել Դոգին:


- Ես արձանագրում եմ փաստը: Ասել ենք, որ մինչև գարուն ինչ է լինելու, թե հիմա մարդիկ ոնց կհասկանան` թողենք իրենց:


- Տեղեկություն ունե՞ք` նրան կհանձնե՞ն Հայաստան:


- Ես այլ սպասելիքներ ունեմ, այլ մտադրություններ կան: Ենթադրում եմ, որ Դոգի համար Հայաստան գալը կլինի ամենալավ տարբերակը, դրա համար չէի ուզենա շատ չակերտներ բացել: Ձեր լրատվամիջոցը լավ է, որ տարբերվում է մյուսներից և չի լուսաբանում դրան: Դոգի մասին խոսելն ավելորդ է, ես ավելի շատ կուզենամ խոսել նրա աջակիցներից մի քանիսի մասին, ովքեր անգամ չգիտեն, թե ով է այդ սրբապիղծը: Նա սովորական ադրբեջանական ստրուկտուրաների հետ կապ ունեցող, բանակը վարկաբեկող, ինֆորմացիա հանող տարր է: Նա Ադրբեջանում բաց աղբյուր է: Հայ ազգը պետք է հասկանա սա: Նա հայհոյում է մեր եկեղեցին, հերոսներին, մեծերին: Թաթուլ Կրպեյան հայհոյող է նա, և հետո հայհոյանքին էլ չափ ու սահման կա, ես առհասարակ չեմ ընդունում հայհոյանք ասվածը, բայց այդ տարրը այնպես է հայհոյում հայերին, անգամ ադրբեջանցին այդպես չի հայհոյում:


- Ցանկանում էր Գյումրիում էլ ընտրություններին մասնակցել:


- Քանի կա «Հանրային ձայնը» նրա թեկնածուն չի առաջադրվելու Գյումրիում, ես Ձեզ խոստանում եմ:


- Ի՞նչ պետք է անեք:


- Ինչ պետք է` արդեն արել ենք, ամեն ինչ մեր արածի արդյունքն է: Ի դեպ մի բան էլ նշեմ, Դոգի ԴՕԿ կուսակցությունը վստահեցնում եմ Ձեզ, որ անօրինական է գրանցված: Չի կարող գրանցվել մի կուսակցություն, որի ղեկավարը հանդիսանում է այլ կուսակցության` «Հանրային ձայն»-ի վարչական հիմնադիր խորհրդի անդամ: Կուսակցությունների մասին օրենքը արգելում է դա: Նա կուսակցություն է բացել իբրև 2024 թվականին: Կուսակցությունը բացելուց հետո կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը ինձ դիմում-նամակ է գրում, որ իրենց հեռացնեմ «Հանրային ձայն»-ից: Ինչպե՞ս է ստացվում, որ կուսակցությունը գրանցելուց հետո են այդ մասին իմանում: Ես վստահ եմ, որ այդ կուսակցությունը ապօրինաբար գործունեություն է ծավալում, որպեսզի 2026 թվականի հավանական պարտությունից հետո ՔՊ-ն հայտարարի, թե ապօրինի կուսակցություն է մասնակցել ընտրություններին, ինչից հետո չեղյալ կհամարվեն ընտրությունները:





1/2015
bottom of page