top of page

Սուրենյանց. Հիմա բոլորն են հասկանում Փաշինյանի նոր բլեֆը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 23, 2024
  • 1 min read

«Երկրորդ նախագահին և մյուսներին ներկայացված մեղադրանքը Մարտի 1-ի գործով կարող է վերաորակվել. ՍԴ-ն նման որոշում է կայացրել»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու մանրամասնում.

«Չկարծեք, թե Փաշինյանն անկեղծորեն ուզում է բացահայտել իր կողմից թաղված Մարտի 1-ի գործը. վստահ եղեք, որ եթե անգամ նոր մեղադրանք առաջադրվի, վաղեմության ժամկետների խնդիր է լինելու:

Փաշինյանի «փորացավն» այլ տեղ է. նա ներքաղաքական կյանքում դարձյալ խաղարկում է Քոչարյանի գործոնը` չարաշահելով վերջինիս քաղաքական ակտիվության հետ կապված հանրային վախերը:Կարծում եմ՝ հիմա բոլորն են հասկանում Փաշինյանի նոր բլեֆը»։

1/2213
bottom of page