Ինֆանտինոն նշել է Աշխարհի առաջնության ֆավորիտներին
Mar 8, 2025
1 min read

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ ԱՄՆ-ը կարող է հաղթել Աշխարհի առաջնությունը։
— Ո՞վ է Աշխարհի առաջնությունում հաղթելու ֆավորիտը:— Արգենտինա, Բրազիլիա, Անգլիա, Գերմանիա, Իսպանիա:
— ԱՄՆ-ը կարո՞ղ է հաղթել:— Միացյալ Նահանգները կարող է հաղթել երկրպագուների աջակցությամբ։ Նրանց ֆուտբոլիստները հանդես են գալիս աշխարհի լավագույն թիմերից մի քանիսում:
— Այսինքն հնարավորություն կա՞:— Իհարկե, հնարավորություն կա,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։
Նշենք, որ առաջիկա Աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։




















