top of page

«Քար առ քար կառուցենք ապագան». նորանշանակ փոխնախարարը լիասիրտ շնորհակալություն է հայտնել «ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին»

  • Writer: 24timeam
    24timeam
  • Nov 2, 2024
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Նորանշանակ փոխնախարարը լիասիրտ շնորհակալություն է հայտնել Փաշինյանին իրեն՝ վստահելու համար:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իմ անկեղծ ու լիասիրտ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինձ վստահելու համար, և ձգտելու եմ գործել ուժերիս ներածին չափով, որպեսզի կարողանամ արդարացնել նրանց վստահությունը։

 

Այլևս վաղուց գործելու ժամանակն է, հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։

Ես գործելու եմ հանուն յուրաքանչյուրիդ բարեկեցության և առաջընթացի։

 

Եվ ուրեմն Աստված մեզ պահապան։

 

Քար առ քար կառուցենք ապագան։

 

Ես հավատում եմ մեզ։

 

Առողջ և ուժեղ լինենք»,- Facebook-ում գրել է նա:

bottom of page