top of page

Իրանը չպետք է միջնորդավորված պատերազմների ասպարեզ դառնա. Մերց

  • 5 hours ago
  • 1 min read

Իրանը չպետք է միջնորդավորված պատերազմների ասպարեզ դառնա։ Այս մասին մարտի 6-ին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Իրանական պետությունը պետք է շարունակի գործել, իսկ հասարակական կարգը եւ հիմնական ծառայությունները պետք է պահպանվեն։ Իրանի տնտեսությունը չպետք է փլուզվի»,- նրա խոսքերը մեջբերվել են  Գերմանիայի կառավարության կայքում։

Նա նշել է, որ իսլամական հանրապետության ամբողջականությունն ու պետականությունը պետք է պահպանվեն։ Մերցը նաեւ չի բացառել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու եւ որոշակի պահանջներ բավարարելու դեպքում օգնություն տրամադրելու հնարավորությունը։

 
 
bottom of page