Երևանում «Lexus» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 2 մլն 500 հազար դրամ
Հոկտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Աշոտ Հ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14։00-ից մինչև 16։00-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելու միջոցով, Դրոյի փողոցի 13 հասցեի մոտ կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են 2 մլն 500 հազար դրամ գումար և անլար ականջակալ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։