top of page

Արսեն Թորոսյանը պայքարում է ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար. Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի բառամթերքի հե՞տ. ՔՊ-ական

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 15 hours ago
  • 1 min read

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ երբ իր թիմակից Արսեն Թորոսյանն ասել է՝ քաղաքական վենդետա լինելու է, նկատի է ունեցել, որ մինչև վերջ իրականացնելու են իրենց քաղաքական հանձնառությունները։

«Դրանց արդյունքում, այո, այդ մարդիկ (նկատի ունի ընդդիմադիրներին-հեղ.) քաղաքականապես վերանալու են»,- ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ-ականը։

Նա ասաց, թե կիսում է իր գործընկերոջ տեսակետը։

Հարցին՝ իսկ չի՞ կարծում, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ էլ պետք է վենդետա լինի՝ պատասխանեց, թե անիմաստ է համարում մեկնաբանել հարցը. «Հարցադրումը որևէ հիմնավորում չի կարող ունենալ, որովհետև քաղաքական վենդետա ու, առհասարակ, վենդետա են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն ու անունները, որ համեմատում եք, ընդհանրապես համեմատելու չեն»։

Ըստ ՔՊ-ականի՝ Արսեն Թորոսյանն իրենց հետ հավասար պայքարում է ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար ու պայքարում է այն մարդկանց դեմ, որոնց մասին խոսել է։

«Հետևաբար, խնդրում եմ՝ չխառնեք մարդկանց անուններն ու վարքը։ Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի  բառամթերքի հե՞տ։ Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք՝ իր ողջ պերճանքով ու դրան եղել է  պատասխան»,- հավելեց նա։

1/2119
bottom of page