«Հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»․ Արմեն Գրիգորյան
- 3 hours ago
- 1 min read

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գրառումը․ «Փետրվարի 14-ին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Ողջունելով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծել եմ, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում։
Զրուցակիցներիս ներկայացրել եմ խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։
Հանդիպման երկրորդ հատվածում պատասխանել եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին»։




















