top of page

«ՀԱԵ-ի պաշտպանության հայտարարությունը շռնդալի ապտակ էր վարչախմբին, հատկապես՝ Փաշինյանին»․ Լիլիթ Գալստյան

  • 3 hours ago
  • 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԲԱՐ՝ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՊՏԱԿ


Միջազգային ասպարեզում բացառիկ ճանաչում ունեցող ութ հայ երևելիների՝ Նուբար Աֆեյանի, Էնթոնի Բարսամյանի, Արա Դարզիի, Էրիկ Էսրայելյանի, Վահե Գաբրաշի, Վաչե Մանուկյանի, Ջոզեֆ Ուղուրլյանի և Պերճ Սեդրակյանի, Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության հայտարարությունը քաղաքական, բայց առավելաբար՝ բարոյական շռնդալի ապտակ էր վարչախմբին, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին։


Նախ, պարզապես ամոթալի է, որ մեր սփյուռքահայ հարենակիցները ստիպված են ապազգային վարչախմբին բացատրել, թե ինչ պատմական, քաղաքակրթական բացառիկ առաքելություն ունի ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ։


Հայտարարության մի շարք կարևոր և առանցքային հաստատումներ, որոնց մասին խոսում ենք երկար ժամանակ․


* Եկեղեցու գործերին քաղաքական իշխանության միջամտությունն անթույլատրելի է,


* Նույնիսկ Օսմանյան կայսրությունն ու Խորհրդային Միությունը չեն հաջողել քանդել համահայկական, ազգային այդ ինստիտուտը,


* Հայ եկեղեցին բոլոր հայերինն է՝ աշխարհի բոլոր ծագերում,


* Եղեղեցու դեմ արշավը թուլացնում է առասարակ հայ ժողովրդին, խորացնում Հայաստան-Սփյուռք խզումը, ասպատակում հայ մարդու հավատը,


* Հայ Առաքելական Եկեղեցին ինքնաբարեփոխվող ինստիտուտ է։


Սա հայտարարություն է ԱՆԹՈՒԼՏԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ մասին․ սա Սփյուռքի ձայնն է։


ՀԵՌՈՒ»։

 
 
1/2662
bottom of page