ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո
- 15 hours ago
- 1 min read

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան դիտարկում է այսպես կոչված «Պրեստիանիի օրենքի» ներդրման հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է Marca-ն, ՖԻՖԱ-ի համապատասխան կոմիտեն կքննարկի այն ֆուտբոլիստներին պատժելու հարցը, որոնք մրցակցին վիրավորելիս փակում են բերանը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բենֆիկա»-«Ռեալ Մադրիդ» (0:1) հանդիպման ժամանակ բախում էր տեղի ունեցել լիսաբոնյան թիմի վինգեր Ջանլուկա Պրեստիանիի և մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորի միջև:
Դրվագներից մեկում Պրեստիանին բրազիլացուն դիմելիս բերանը ծածկել էր մարզաշապիկով։ Խաղից հետո լուրեր տարածվեցին, թե արգենտինացին ռասայական բնույթի վիրավորանք է հասցրել Վինիսիուսին։




















