top of page

«Որպես մեղադրյալ էի կանչվել ՔԿ»․ Տեր Մովսես

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարությամբ զբաղված Տեր Մովսես քահանա Սահակյանը լրագրողի հետ զրույցում հաստատեց, որ իրեն կանչել են որպես մեղադրյալ: «Աբսուրդ է, ես որոշում կայացնող մարմին չեմ, իմ ձայնը որևէ ձև այնտեղ չի լսվում: Գործի հետ կապված մանրամասներին չեմ անդրադառնա, փաստաբանները կարիք կլինի, կասեն: Ցավոք սրտի, պիտի արձանագրեմ մի փաստ, աբսուրդ է, որ մեր երկրի հանցագործներին թողած` մեր երկրում ինչքան հոգևորական կա, իրենց են այս դռնից ներս մտցնում: Սա հակաեկեղեցական շարժման շրջանակներում իրականացվող գործընթաց է:


Որպես հոգևորական` այս վիճակն ինձ համար զավեշտ է, ցավ եմ ապրում, որ միասնականության ուղղությամբ ջանքեր թափելու փոխարեն այս իրավիճակում ենք»:


Նա նաև հավելեց, որ այս հալածանքները երբևիցե չեն կարող իրեն ստիպել` ճամբար փոխել:

 
 
1/2630
bottom of page