«Բնության արդարադատությունը ահեղ է լինելու». Թեհմինե Ենոքյան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի-քանի անգամ է Ամուլսարում շինարարական աշխատանքների պատճառով վնասվել խմելու ջրի խողովակները, առնվազն երկու անգամ հրդեհվել է տարածքը՝ մեծ վնաս պաճառելով բնությանը, փոշու առկայությամբ անձրևից հետո ցեխ էր կաթում ծառերի ու մեքենաների վրայից: Այսպիսի դեպքերի ժամանակ էն ֆեյքերի ու լիդիանչիկների ծպտունը դուրս չի գալիս:
Տեսչությունից զանգեցին արձանագրեցին, հետո՞, հետո չկա քրեական գործ, լինելու դեպքում էլ կկոծկեն, այսինքն կկարճեն, սովոր են: Ի՞նչ եք կարծում՝ նախորդ դեպքերով քանի կոպեկ են տուգանվե՞լ, կամ հրդեհի դեպքով քանի՞ հանցագործ նստեց կամ կալանավորվեց:
Հ.Գ.Բնապահպանական քրեական գործերը անտեր են: Անգամ Ամուլսարի վարչական գործով ամեն ինչ արվեց, որ վճիռը ուժի մեջ չմտնի. էս է ձեր արդարդատությունը: Իսկ բնության արդարադատությունը ահեղ է լինելու, հաշվի չի առնելու ոչ մեկիս»:




















