Ինչպես են բժիշկներն արձագանքել. Թրամփի առաջին հարցազրույցը մահափորձից հետո
- Elen Hovsepyan

- Jul 15, 2024
- 1 min read

Մահափորձից հետո առաջին անգամ ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել New York Post-ին ու պատմել, թե ինչպես են բժիշկներն արձագանքել AR-15 զենքի կիրառումից ստացած իր վնասվածքին։
«Հիվանդանոցում բժիշկն ասաց, որ նախկինում երբեք նման բան չի տեսել։ Նա հրաշք որակեց։ Ես այստեղ չպետք է լինեի, ես մեռած պետք է լինեի»,-ասել է Թրամփը։
Նա նշել է, դեպքը կարող էր ողբերգական ու անդառնալի լինել, եթե ինքն այդ պահին գլուխը չթեքեր՝ անօրինական միգրանթների թիվը կարդալու համար։




















