top of page

Աշոտյան. Շարժումը կհաջողի, երբ ինձ դատարան հասցնել չկարողանան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 11, 2024
  • 1 min read
ree

«Երբ ինձ չկարողանան հասցնել դատարան, մի քանի օր փողոցները փակ լինեն, շարժումը կհաղթի»,-դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով 168.am-ի լրագրողի հարցին։

Հարցին, երբ Հայաստանում չեն գործի Բորելի ու Բլինքենի «դաբրոն», Աշոտյանն արձագանքեց, երբ հայ ժողովուրդը իր աագան վերցնի իր ձեռքը։«Նիկոլը Ղարաբաղի հարցը վստահել է ղեկավարների՝ Մակրոնին ու Շուլցին, որոնց չի վստահում անգամ իրենց ժողովուրդը»,-ասաց Աշոտյանն ու հեռացավ դատարանից։Հիշեցնենք, որ  քաղաքացիների հարցերին պատասխանելիս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Արմեն Աշոտյանը գրել էր.

«Արևմուտքը ոչ միայն չի աջակցում շարժմանը կամ գոնե չեզոքություն պահում, այլ փաստացի օգնում է Նիկոլին պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝ աչք փակելով խայտառակ բռնաճնշումների և վայրագությունների, օրենքների և Սահմանադրութան աղաղակող խախտումների վրա։ Ավելին, արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են իշխանությունների քարոզչական և հակաքարոզչական պայքարին։ Պատկերավոր ասած՝ բերետավորը ծեծում է  Բորելի «դաբրոյով», դատավորը ազատազրկում է  Բլինքենի «դաբրոյով»։ Իսկ  Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով», որովհետև թուրք-ադրբեջանական աջակցությունը Նիկոլին է՛լ ավելի բացահայտ է և չի քողարկվում դիվանագիտական անգլերենի ցինիկ լղոզումներով»։

bottom of page