top of page

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներով են փոխանակվել

  • Dec 30, 2024
  • 1 min read

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 150-ը 150-ի դիմաց բանաձևով: Այդ մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Բոլոր ռուս զինծառայողները այժմ գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարդասիրական միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները:

Ազատ արձակված բոլոր զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար։

 
 
bottom of page