top of page

«Միջազգային հանրությունը թեթևացած շունչ քաշեց՝ իմանալով, որ «ապագա կա՛»»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային հանրությունը թեթևացած շունչ քաշեց սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստին հնչած Նիկոլ Փաշինյանի հայտնությունից՝ իմանալով, որ «ապագա կա՛»: Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ՝ դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ և սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց ամբողջ աշխարհի համար օրինակելի փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի: Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը.- «Ապագա կա» ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ աշխարհի համար:- Ապագայի բանալին` հենվել «պոզիտիվ նարատիվների» վրա:- Անցյալը արդեն եղել պրծել է, ներկայում շատ բան փոխել հնարավոր չէ, պետք է կենտրոնանալ ապագայի ձևավորման վրա:- Ինչ լինում է իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքերի մեջ:- Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, և Խոսքը Աստված էր:- Հետևաբար, պետք է սկսել լավ խոսքերից, որպես թեորեմ առաջ քաշել «Ապագա կա՛» կարգախոսը և ապացուցել այն:Ժողովուրդ ջան, կարճ ասած` աննախադեպ ք...-ի մեջ ենք»:

1/2015
bottom of page