Մենք մրցելու ենք Եվրոպայի ամենաուժեղ ակումբներից մեկի հետ. Կիվու
- Elen Hovsepyan

- 20 hours ago
- 1 min read

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրի շրջանակում կայանալիք հանդիպմանն ընդառաջ բարձր է գնահատել մրցակցի՝ Լոնդոնի «Արսենալի» խաղային որակները։
Ռումինացի մասնագետը լոնդոնյան ակումբը դասում է Եվրոպայի ներկայիս երկու լավագույն թիմերի շարքին։
«Մենք մրցելու ենք Եվրոպայի ամենաուժեղ ակումբներից մեկի դեմ։ Նրանք ունեն հստակ խաղային ձեռագիր և անընդհատ առաջընթաց են գրանցում։ Այս պահին «Արսենալն» ու «Բավարիան» Եվրոպայի ուժեղագույն թիմերն են, սակայն ես նաև քաջ գիտակցում եմ, թե ինչ ներուժ ունենք մենք», — նշել է Կիվուն ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Մարզիչը վստահեցրել է, որ «Ինտերը» խաղադաշտ է դուրս գալու բացառապես հաղթական տրամադրվածությամբ։
Հիշեցնենք, որ դիմակայությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 20-ին, Միլանում։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին։




















