top of page

«Ձեր վարչության 15 տղամարդկանցից 8-ը չեն ծառայել»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

  • 5 hours ago
  • 1 min read

«Ձեր վարչության 15 տղամարդկանցից 8-ը չեն ծառայել, չեն ծառայել նաև որոշ պաշտոնյաների որդիներ։ Հնարավո՞ր է այնպիսի օրենք ընդունվի, որ բոլոր նրանք, ովքեր չեն ծառայել՝ պատասխանատվության ենթարկվեն։ Այսօր ճեպազրույցում լրագրողի՝ իրեն ուղղված այս հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Նախ պետք է պարզվի՝ դա օրինական հիմքով է տեղի ունեցել, թե ոչ օրինական, որովհետև, հնարավոր է մարդն ունի ծառայության հետ անհամատեղելի հիվանդություն կամ երկար ժամանակ կարգավորում է եղել, օրինակ, գիտությունների թեկնածուները չեն ծառայել․․․ Հիմա նաև վերանայում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են ծառայության հետ և շարունակում ենք այդ պրոցեսը։

Վերջերս այցելել էի զինվորի տուն, որի շահառուներից, նախկինում սպա, որ հիմա հաշմանդամություն ունի, ասում էր, որ կարող է ծառայել բանակում, ես էլ ասում էի, որ այո։ Հիմա տեխնոլոգիաներն այնքան են փոխվում, որ նույնիսկ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է զինծառայություն անցնել»,- ասաց վարչապետը։

 
 
1/2660
bottom of page