«Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ». Մեսրոպ Առաքելյան
- 1 hour ago
- 1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փոսերով լի ավտոճանապարհներ, կիսաքանդ ասֆալտ և անորակ ենթակառուցվածքներ․ Հայաստանի ճանապարհների վիճակը դարձել է իրական վտանգ վարորդների և հետիոտների համար։
Այս անընդունելի իրավիճակի պատճառները հիմնականում երկուսն են՝ միլիոնավոր դոլարների հասնող կոռուպցիա, որը թաքցված է փիառի տակ և պետական համակարգի անկարողություն՝ ապահովելու իրական արդյունքներ։
Ասֆալտապատման և ենթակառուցվածքային նախագծերի անորակությունն ակնհայտ է և ցույց է տալիս այս իշխանությունների անարդյունավետ կառավարումն ու կոռուպցիոն գործելաոճը։ Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ։
Եվ նաև հենց այս պատճառով Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի՝ ձևավորելու արդյունավետ, պատասխանատու և հաշվետու կառավարում, որը ծառայելու է հանրության շահին բոլոր ոլորտներում»:




















