Շարժվող նկարներով ստեղծված բովանդակության՝ կինոյի օրն է

Դեկտեմբերի 28-ը օրացուցային սովորական օր չէ․ այն նշվում է որպես կարճամետրաժ ֆիլմերի օր։ 1895 թ. դեկտեմբերի 28-ին Փարիզում` Կապուցինների բուլվարի «Գրանդ կաֆե» սրճարանում, տեղի ունեցավ Լյումեր եղբայրների կինեմատոգրաֆիայի առաջին սեանսը: Հենց այդ օրն էլ դարձավ Կինոյի միջազգային օրվա տոնակատարության օրը:
Սովորաբար, այդ ֆիլմերի տևողությունը չի գերազանցում 40-50 րոպեն։ Միջինում կարճամետրաժ ֆիլմի տևողությունը 10-ից 20 րոպե է։
Չնայած տևողությանը, այդ ֆիլմերի բովանդակությունը հաճախ ցնցում է ու գրավում է ամբողջ կինոաշխարհը։
Առաջին կինոցուցադրությունը Հայաստանում կայացել է 1899 թվականին: Այստեղ ևս շարժվող նկարները խուճապ են առաջացրել: Իսկ հայկական կինոյի օրը համարվում է ապրիլի 16-ը, քանի որ 1923 թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը դեկրետ ընդունեց «Կինոյի մասին» և ստեղծեց առաջին պետական կինոկազմակերպությունը:
Այս օրերին տարբեր ճանաչողական միջոցառումներ են կազմակերպվում կինոաշխարհում, մասնավորապես` հատուկ ծրագրեր կինոթատրոններում, ցուցահանդեսներ կինոյի թանգարաններում և զբոսանքներ խոշոր կինոստուդիաներում:




















