top of page

Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային՝ Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհի հատվածները Ադրբեջանին նվիրելուց հետո

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jun 28, 2024
  • 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել, որոնք վկայում են՝ իշխանությունների կողմից  «այլընտրանքային»  հռչակված  Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին շարունակում է անմխիթար վիճակում գտնվել։  

«Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը ասֆալտապատվելուց հետո (2021 թ.) ամեն տարի հիմնանորոգում, մասնակի վերանորոգում են, սակայն շարունակում է անմխիթար վիճակում գտնվել:

Սա, ի դեպ, այն ճանապարհն է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային և եկել էր փոխարինելու Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին, որի տարբեր հատվածներ գործող կառավարիչը պարզապես նվիրեց, զիջեց Ադրբեջանին:

Սա ոչ միայն մարզային, այլ հանրապետական առանցքային նշանակություն ունեցող երակ է, որի ռազմավարական նշանակությունը բոլոր առումներով անգնահատելի է»,- գրել է Տիգրան Աբրահամյանը՝

1/2076
bottom of page