top of page

Ոստիկանների միջամտությունից հետո բնակիչները կարճ ժամանակով բացել են ճանապարհը, որ մեքենաների մի խումբ անցնի

Տավուշում ոստիկանների միջամտությունից հետո բնակիչները կարճ ժամանակով բացել են ճանապարհը, որ մեքենաների մի խումբ կարողանա անցնի։ Լարվածությունը փոքրի ինչ թուլացել է, ապա ճանապարհը կրկին փակվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ գյուղացիները կրկին փակել էին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։ Ճանապարհը փակած տավուշցիներից որոշ խումբ մարդիկ պահանջում են բացել ճանապարհը՝ հարձակվելով բնակիչների վրա։

Պատճառն այն էր, որ չնայած երեկ երեկոյան բնակիչներին տված խոստմանը, այսօր առավոտյան սկսել են Կիրանցի հարակից հատվածներում ականազերծման աշխատանքներ ՊՆ-ի կողմից, սակայն ոստիկանները հայտնել են, որ թյուրիմացություն է եղել պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել ՊՆ-ի աշխատակիցները։

bottom of page