top of page

2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

  • Jun 26, 2024
  • 1 min read

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանի գլխավորությամբ 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացված Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:



Չեմպիոնի կոչմանն արժանացել են Հովհաննես Հովհաննիսյանն ու Վալերիկ Մովսիսյանը:



61 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 234 կգ արդյունքով (107+127 կգ): Առանձին վարժություններում ևս Հովհաննիսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:



86 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 301 կգ (140+161 կգ) արդյունքով է նվաճել չեմպիոնությունը: Մովսիսյանը նաև երկու փոքր ոսկե մեդալ է նվաճել:



Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը երկամարտի 306 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունում Ղազարյանը բարձրացրել է 138 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալի։ Հրում վարժությունում Ղազարյանը ցույց է տվել 168 կգ արդյունք և նվաճել փոքր արծաթե մեդալ։



Տղաների պայքարում պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Նարեկ Գրիգորյանը, Վոլոդյա Սարգսյանը և Աշոտ Գասպարյանը:



67 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 264 կգ արդյունքով (119+145 կգ)։ 55 կգ քաշային Վոլոդյա Սարգսյանը երկամարտում ցույց է տվել 217 կգ արդյունք (95+122 կգ), իսկ 81 կգ քաշային Աշոտ Գասպարյանը՝ 288 կգ (129+159 կգ):



Աղջիկների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել Քրիստինե Բաբայանը (40 կգ) և Մերի Միսակյանը (64 կգ):

1/2879
bottom of page