top of page

Թրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ որոշ պատժամիջոցներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 28
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ, նշված է ԱՄՆ Դաշնային ռեգիստրի կայքում հրապարակված հրամանում։

Խոսքն Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով 2014, 2018 և 2022 թվականներին մտցված սահմանափակումների մասին է։

«Գործադիր հրամաններում (N 13660, 13661, 13662, 13685, 13849, 14065) նկարագրված գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը»,- ասվում է փաստաթղթում:

Bloomberg-ի տվյալներով՝ 2022 թվականի գարնանը Ռուսաստանն իր դեմ կիրառված պատժամիջոցների քանակով առաջատարն էր՝ առաջ անցնելով Իրանից, Սիրիայից և ԿԺԴՀ-ից։ Մոսկվան անօրինական էր համարում Արևմուտքի սահմանափակումները և պահանջում վերացնել դրանք։

1/2123
bottom of page