top of page

ՔՊ-ի ընտրողների 2/3-ը մեզ լավ է վերաբերվում, բայց չի ընտրում, որովհետև մարդը շատ դժվար է ընդունում, որ սխալվել է. Սամվել Կարապետյան

  • 12 hours ago
  • 1 min read



«Եթե մեր արածի բոլոր թվերը տեսած լինեիք՝ պետությունն էլ այդքան չի արել։ Մենք ամեն ինչ արել ենք համեստ ձևով և այն բնագավառներում, որի մասին չենք կարողացել խոսել, բայց միշտ արել ենք»,- Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Սամվել Կարապետյանը։

Նա նշեց, որ իրեն ճանաչող մարդիկ լավ գիտնե , որ իր խոսքը գործ է և միշտ իր խոստացածից մի քանի անգամ ավել է արել։

«Ես միշտ ասում եմ այն մինիմումը, որն անելու ենք, բայց ոչ մեկդ չկասկածեք, որ մենք ունենալու ենք հարուստ պետություն, ուժեղ Հայաստան, ուժեղ ժողովուրդ; Պրոբլեմն այն է, որ սա չի եղել իմ կյանքի երազանքը»,- ասաց Կարապետյանը՝ հիշեցնելով իր հայտնի հայտարարությունն իր ձևով մասնակցելու մասին և հավելեց. «Քանի որ ես գնահատեցի, որ քաղաքական ուժերը տարիների ընթացքում պայքարելով, չնայած բոլորը մինչ այսօր պայքարում են, բայց ինչ-որ չափով ուժի տեսակետից սպառել են իրենց, չկա այն ուժը, որ մի գործողությամբ վերջացնի։ Հիմա մենք ձեզ հետ այս շարժումը պետք է անենք, ուրիշ ձև չունենք (ցույց է տալիս ձեռքի ժեստը); Մի պահ պատկերացրեք, որ մենք մեր ձևով չմասնակցեիքն. ինքը գնալու էր նստեր, թմբուկի վրա նվագելով նորից մեր ժողովրդին տաներ դեպի թրքացում»,-հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

Կարապետյանն ասաց, որ հարցումներ են անցկացնում և պարզել են, որ ՔՊ-ին ընտրողների 17 %-ն էլ «Ուժեղ Հայաստանին» լավ են վերաբերվում։

«Չեն ընտրում մեզ, բայց լավ են վերաբերվում, այն բացառիկ արդյունք է։ Այսինքն իրենց ընտրողների 2/3-ը մեզ լավ է վերաբերվում, բայց չի ընտրում, իսկ չի ընտրում, որովհետև մարդը շատ դժվար է ընդունում, որ ինքը սխալվել է»,-նկատեց Կարապետյանը

 Նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին գյուղացիք սպասում էին որ գյուղ կգան փահլևանները, որոնց հետ ման էր գալիս յալանչին, դրամ հավաքողը և մարդկանց զբաղեցնողը, հիմա նույն դերը Փաշինյանն է տանում՝ փողոցներն ընկած մարդկանց է զբաղեցնում։

 
 
1/2878
bottom of page