top of page

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն և շատ պրագմատիկ․ Պուտին

Jun 5, 2024
1 min read

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն և շատ պրագմատիկ։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ  հանդիպման ժամանակ:

Պուտինը նշել է, որ Ադրբեջանում կա մոտ 300 դպրոց, որտեղ երեխաներին ռուսերեն են դասավանդում։ 

«Նախագահ Իլհամ Ալիևը մեծապես աջակցում է երկրում լեզվի ուսուցմանը։

Սա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն պետք կլինի Ադրբեջանի քաղաքացիներին։ Ինչի՞ համար, որպեսզի  զարգացնի երկկողմ կապերը, և դրանք զարգանում են»,- ասել է Պուտինը։

1/3083
bottom of page