top of page

«Հորս` քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից». Սամվել Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 22
  • 2 min read
ree

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հորս` քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, քաղաքական դրդապատճառներով, ինձ շինծու մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքով» հեռարձակվող հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար (պատճառով)։Իր իշխանության յոթ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ խախտել է ՀՀ Սահմանադրության և Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, տապալել է պետության սահմանադրական կարգը, ինչի հետևանքով էթնոզտվել և գլխատվել է Արցախը։ ԱԺ ամբիոնից իր իսկ խոստովանությամբ՝ իր իշխանությունը պահելու համար զոհաբերել է հինգ հազար զինվորի։ Իր սադրիչ («Արցախը Հայաստան է և՝ վերջ») հայտարարությամբ, թշնամուն լեգիտիմ հնարավորություն է տվել պատերազմը վերսկսելու։ Արևմտյան որոշ ուժերի դրդմամբ, անվստահություն է առաջացրել Հայաստանի ռազմավարական դաշնակիցների շրջանում։ Մեր պետությունը դարձրել է թշնամու ձեռքին գործիք և ծիծաղի առարկա։ ՀՀ դատաիրավական մարմինները ոչ միայն չեն կանխել և կանխում իշխող թիմի և նրան առաջնորդի ազգադավ քաղաքականությունը, այլև իրենց գործունեությամբ բացահայտ նպաստում են ազգակործան քաղաքականության իրականացմանը։44-օրյա պատերազմում Հայաստանը խայտառակ պարտություն է կրել Գերագույն Գլխավոր հրամանատարի տգետ, պատերազմ վարելու ոչ ունակ, արցախյան առաջին պատերազմում հաղթանակներ ապահոված նախկին նախագահներին մեկուսացնելու, նրանց փոխարեն կողակցին հրամանատարական բարձրագույն կետ՝ բունկեր անձնկան-ընտանեկան նկատառումներով գործուղելու, հասարակության ներսում բևեռացում ստեղծելու, միմյանց նկատմամբ անտագոնիզմ առաջացնելու և այլ հայտնի պատճառներով։Ինչպես նախկինում, այսօր էլ ուղիղ եթերի ձևաչափով առաջարկում եմ մասնակցել հեռուստաբանավեճի, որտեղ թվարկված և այլ փաստեր վկայակոչելով՝ կհիմնավորվի, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան է և պետք է հասարակությունը պարտադրի նրա հրաժարականը։Իշխանությունների հակասահմանադրական և հակաօրինական գործունեության հետևանքով պետությունը գահավիժում է անդունդ, համապատասխան կառույցները անգործության են մատնված, ձևավորված ավտորիտարիզմի պայմաններում վախի մթնոլորտ ստեղծելով և բացահայտ քաղաքական նկատառումներով կալանավորված են բարձրաստիճան հոգևորականներ, ազգային բարերար, քաղաքական գործիչներ և վարվող քաղաքականությանն ընդիմացող ակտիվ երիտասարդներ։Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականներիս և հայտարարություններիս համար։Իսկ թե տարածաշրջանային ինչ վտանգավոր զարգացումներ են սպասվում առաջիկայում, ինչ ընթացակարգով ու գործիքակազմով վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանում, ինչպես կասեցնել պետության սրընթաց գահավիժումը՝ հաջորդիվ։Բարին ընդ ձեզ և ի տեսություն:

Ռուբեն ՀակոբյանՀՀ ԳԽ և ԱԺ չորս գումարումների պատգամավոր, 2000-2008թթ․ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս, քաղաքական գիտությունների թեկնածու»:

 
 
bottom of page