«Պետք է ստեղծվի համազգային ճակատ»․ Վազգեն Մանուկյան
- Elen Hovsepyan
- 6 hours ago
- 1 min read
«Կա ճանապարհ, որով էս պետությունը գնում է, և որը տանում է անդունդ, ու կա ճանապարհ, որով կարող ենք փրկվել։ Եկեք համախմբվենք։ Պետք է ստեղծվի համազգային ճակատ, որի խնդիրը Նիկոլին գցելը չի, որի խնդիրը էդ ճանապարհով գնալն է, Նիկոլին գցելը հետևանք է այդ ճանապարհից, որովհետև էդ ճանապարհը պահանջում է, որ իրեն գցես»,- ԱԺՄ համագումարի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։ «Եթե էդ ճակատը չկա, իմպիչմենթը փակուղի է, ընտրությունները փակուղի են։ Այն, որ առանց շարժման իմպիչմենթ չի կարող լինել, բոլորիս է հասկանալի»,- հավելել է նա։