top of page

Պեսկովը չի մեկնաբանել Ասադին արտահանձնելու մասին լուրը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առանց մեկնաբանության է թողել Մոսկվայից փոխհատուցում ստանալու և Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին արտահանձնելու մասին Դամասկոսի ենթադրյալ պահանջների մասին տեղեկությունը։Պեսկովին խնդրել են մեկնաբանել սիրիական Sana գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ սիրիական նոր իշխանությունները Ռուսաստանից փոխհատուցում են խնդրել«վստահությունը վերականգնելու համար», ինչպես նաև տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններն այն մասին, որ սիրիական իշխանությունները պահանջել են Ասադին արտահանձնել։

«Ոչ, ես դա թողնում եմ առանց որևէ մեկնաբանության»,- պատասխանել է Պեսկովը:

bottom of page