Search
Իհարկե, Կիրանցից երևում է Ադրբեջանի դրոշը, եթե մեր հարևանը լիներ Շվեյցարիան, Շվեյցարիայինը կերևար. Գեղամ Նազարյան
- Elen Hovsepyan
- 1 day ago
- 1 min read
Կիրանցից որևէ արտագաղթ չի եղել, նույնիսկ ներգաղթ կա: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Իհարկե, Կիրանցից երևում է Ադրբեջանի դրոշը: Եթե հարևանը լիներ Շվեյցարիան, Շվեյցարիայինը կերևար: Բայց մեր հարևանն Ադրբեջանն է, բնականաբար, երբ սահմանին կանգնում ես, էն մի կողմում երևալու է էն մի երկրի դրոշը: Այստեղ ոչ ողբերգություն կա, ոչ էլ բան կա, ես մի անգամ ասեցի. գնացեք Խոր Վիրապ կամ Երվանդաշատ, այդտեղից էլ Թուրքիայի դրոշն է երևում, Ագարակից էլ Իրանի դրոշն է երևում: Հիմա, եթե այդ երկիրն է քո սահմանակից երկիրը, ո՞ր երկրի դրոշը երևա: Մենք պետք է ուրախանանք, որ մենք պետություն ենք, ունենք սահման»,- նշել է նա: