Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի պատվիրակությանը բողոքել է հայ-ադրբեջանական կարգավորման խոչընդոտներից
- Elen Hovsepyan

- Oct 9, 2024
- 1 min read

Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի տնօրեն Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակության հետ:
Վելիևը բանակցությունների ժամանակ ասել է, որ Հայաստանի սահմանին ԵՄ առաքելության տեղակայումը և Հայաստանի զինումը, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից, ակտիվացնում են «ռևանշիստական ուժերին» (չակերտները՝ Tert.am), խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար և բարդացնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը։




















