top of page

Հրդեհի բռնկմամբ պայթյուն՝ Hyundai մակնիշի ավտոմեքենայում. վնասվել է նաև դեղատան երկաթյա ծածկը

  • Jun 23, 2025
  • 1 min read

Հունիսի 23-ին՝ ժամը 07։19-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարկավագի փողոցում կայանված մի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 


Դեռևս չպարզված հանգամանքներում՝ Սարկավագի փողոցի թիվ 129 հասցեի մոտակայքում, նախնական տվյալներով՝ գազով շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Վնասվել են ավտոմեքենան և մոտակայքում գտնվող դեղատան երկաթյա ծածկը:


Նախնական տվյալներով՝ պատահարի հետևանքը միայն նյութական է։ 


Հրդեհը մարվել է տեղի ուժերով։


Վարորդը տեղում ստացել է առաջին օգնություն։

 
 
1/2789
bottom of page