top of page

«Լավ է՝ չէին ստիպել ադրբեջանցիների հետևից գերմանական հեծանվով մտնել հրապարակ»․ Հայկ Դեմոյան

May 9, 2025
1 min read

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տղամարդ-զինվորականը, ով ժամանակին կենաց է բարձրացրել զոհված ընկերների հիշատակի ու հաղթանակների համար ու հիմա «մոռանում» է այդ մասին, նա ոչ տղամարդ է, ոչ էլ զինվորական:Հետայսու հանկարծ չասեք, որ սրանից հետո ոտքի եք կանգնելու ու պատիվ եք տալու մի վարչապետի, ում կանչել էին ադրբեջանական զինուժի մասնակցությամբ հաղթանակի զորահանդեսին պարտվածի կարգավիճակով ներկա գտնվելու համար:Եթե էլի չհասկացաք, մի հատ էլ եմ բացատրում. սցենարով նախատեսված ստորացման հերթական արարն էր: Միակ մխիթարությունն այն է, որ չէին ստիպել ադրբեջանցիների հետևից, ըստ այբբենական կարգի, գերմանական արտադրության հեծանիվով մուտք գործի Կարմիր հրապարակ:

 
 
1/3070
bottom of page