top of page

Ալավերդիում բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում․ քաղաքացին ընկել է ներքև

Jul 26, 2025
1 min read

Հուլիսի 26-ին՝ ժամը 04:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի ճաղավանդակը մասամբ պոկվել է և պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 
 
1/3084
bottom of page