top of page

Պարզվել է Իսպանիայում ամենահզոր ջրհեղեղի պատճառը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 1, 2024
  • 1 min read
ree

Գլոբալ տաքացումը Իսպանիայում սաստիկ ջրհեղեղների պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով World Weather Attribution (WWA) հայտարարությունը, որն ուսումնասիրում է կլիմայի փոփոխության ազդեցությունը եղանակային ծայրահեղ իրադարձությունների վրա։

Գազետա.ռու-ի հաղորդամբ, հոդվածում նշվում է, որ տարածաշրջանում աճում է կարճատև և ինտենսիվ անձրևների քանակը։ Վալենսիայում այս շաբաթ տեղումները 12%-ով ավելի ինտենսիվ էին և երկու անգամ ավելի հաճախ, քան նախաարդյունաբերական ժամանակաշրջանում (1850-1900 թթ.), երբ տարածաշրջանն ավելի զով էր:

Նշվում է, որ մոտ ապագայում ծայրահեղ և ավերիչ փոթորիկները ավելի հաճախակի կլինեն։ Մասնագետները դա կապում են Միջերկրական ծովում օդի ռեկորդային ջերմաստիճանի հետ:

bottom of page