Search
Տեսարանը ոչ հաճելիներից էր․ Ավինյանը և Նոր Նորքի ղեկավարն անդրադարձել են ծեծկռտուքին
- Elen Hovsepyan
- 13 hours ago
- 1 min read
Ես դատավորի դեր չեմ ստանձնելու, բայց պիտի զսպված լինի թաղապետը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` Նոր Նորքում ծեծկռտուքի մասին։
«Տեսարանը ոչ հաճելիներից էր։ Եվ կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն»,- ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
«Ցավում եմ տեղի ունեցածի համար։ Ե՛վ Ձեզանից՝ պարոն քաղաքապետ, և՛ մեր հանրությունից հայցում եմ ներողամտություն»,- նշել է նա։