Search
Հայաստանը հաստատվել է որպես տարածաշրջանում ազատության օազիս. Դըկոտինյի
- Elen Hovsepyan
- 9 hours ago
- 1 min read
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին բարձր է գնահատել հանրապետության առաջընթացը մամուլի ազատության ինդեքսում:
«Լրագրողներ առանց սահմանների» հրապարակած 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրի շարքում 34-րդ տեղն զբաղեցրած Հայաստանը շարունակում է առաջընթաց գրանցել: Այն հաստատվում է որպես տարածաշրջանում ազատության օազիս: Աջակցելով Հայաստանին՝ մենք աջակցում ենք մեր արժեքները կիսող ժողովրդավարությանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը X-ի իր էջում։