Մայա Սանդուն՝ Մոլդովայի նախագահ
- Elen Hovsepyan
- Nov 4, 2024
- 1 min read

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին, այս մասին հայտնում է BBC-ն։
Տեղական ժամանակով առավոտյան ժամը երկուսի տվյալներով, երբ հաշվարկվել են տեղամասերի 98,8%- ի ձայները, Սանդուն հավաքել է ձայների գրեթե 55%- ը, մրցակիցը՝ համապատասխանաբար 45%- ից մի փոքր ավելի:
Սանդուն X-ի իր էջում հայտարարել է, որ այս ընտրություններում հաղթել է Մոլդովան:
«Մոլդովա, այսօր դու հաղթեցիր։ Միասին մենք ցույց տվեցինք մեր միասնության, ժողովրդավարության ուժը և նվիրվածությունը արժանապատիվ ապագային: Շնորհակալություն, սիրելի մոլդովացիներ, տանը և արտերկրում: Քայլեք հպարտությամբ, դուք ազատություն եք, հույս և տոկունություն: Ես հպարտ եմ, որ ծառայում եմ բոլորիդ»,- գրել է Սանդուն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մոլդովայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն էր: Սանդուի մրցակիցն էր ընդդիմադիր, Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն: