top of page

Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 15, 2024
  • 1 min read
ree

Lարված իրավիճակ է ստեղծվել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։ 1,5 ժամից ավելի է՝ «Կիլիկիա ավտոկայանից» մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր։ 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը տեսչական մարմնի կողմից գծերի ստուգումն է եղել։ Հայտնաբերվել են խախտումներ, այդ թվում՝ «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր, ու հիմա քաղաքացիները փաստի առաջ են կանգնել․սպասում են հույսով, թե երբ «Գազելները» կշարժվեն։



Ժամանել են մեծ թվով ոստիկանական ուժեր։ Քաղաքացիներին չի հետաքրքրում, թե ով է գծատերը, ցանկանում են օգտվել տրանսպորտից՝  հասնել իրենց գործին ու գործից վերադառնալ տուն։

1/2452
bottom of page