top of page

«2018-ի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունն ուներ մեկ նպատակ` Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանը` Թուրքիային». Էդգար Ղազարյան

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն արձանագրեց` արդեն հնարավոր է փաստերով արձանագրել, թե պետական դավաճանության ինչ խայտառակ իրականության հետ մենք գործ ունենք: Արդեն պարզ է, որ 2018 թվականին մեր ժողովրդի ամենաազնիվ զգացողությունները շահարկելով` զանգվածային խարդախությամբ և խաբեությամբ Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն: Այն ուներ մեկ նպատակ` Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանը` Թուրքիային: Հիմա ձեզ կներկայացնեմ այն ճանապարհային քարտեզը, որը նրանք իրականացրել են:

Ինչ էր պետք դրա համար` տապալել բանակցային գործընթացը, հրահրել պատերազմ, տանուլ տալ այդ պատերազմը, պատերազմը ձևակերպել կապիտուլյացիայով և կապիտուլյացիան ձևակերպել պայմանագրով` Սահմանադրական դատարանով և Ազգային ժողովով»:

Նա նաև ամսաթվերով ներկայացրեց այն իրադարձությունները, որոնք «անվիճելի փաստեր են և տեղի են ունեցել մեր աչքի առաջ»:

1/1871
bottom of page